Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Պետռեգիստրի հետ աշխատող մարդիկ, ձեզ ուժ, համբերություն, քաջ առողջություն»․ Օվսաննա Հովսեփյան

15:24, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.
«Պետռեգիստրի հետ աշխատող մարդիկ, ձեզ ուժ, համբերություն, քաջ առողջություն»․ Օվսաննա Հովսեփյան

Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն նոյեմբերի 17-ին գնում եմ պետռեգիստր՝ ՀԿ-ի թղթերից պակասող մի էջի պատճեն վերցնելու համար։ Ինձնից առաջ հերթի մեջ սպասում են մոտ 50 հոգի։ Աշխատողն ասում է՝ եթե ընդամենը մի էջ բան է պետք, նամակ գրեք էլ-փոստին, էդքան հերթ չկանգնեք, ու թղթի վրա գրում է իրենց email-ը՝ i-register@moj.am:
     Գալիս եմ, հարցումս ուղարկում եմ, նամակս հետ է գալիս, պարզվում է email-ը սխալ են տվել, ոչ թե i-register, այլ e-register, բայց սա դեռ միայն սկիզբն էր։
     Նոյեմբերի 17-ին դիմումս ուղարկում եմ։ Նոյեմբերի 28-ին տեսնում եմ ձեն-ձուն չկա, նորից եմ գրում, թե բա հիշեցնում եմ ձեզ իմ դիմումի մասին։
     Դեկտեմբերի 1-ին քանի որ դեռ ձեն-ձուն չկար, նորից գնում եմ պետռեգիստր, ասում են թե բա որ օնլայն գրել եք, էս համարին զանգեք, տեսեք ինչա էղել։ Զանգում եմ էդ համարին, պատասխանում ա պատասխանող կինը, թե բա մենք ձեր դիմումը միայն 28-ին ենք ստացել։
     Լավ ասում եմ, տիկին ջան, թող լինի 28, բա պատասխանս ո՞ւր աաաա։ Ասում ա՝ ինտերնետ չենք ունեցել, անպայման կպատասխանենք 5 աշխատանքային օրվա ընթացքում։
     Ասում եմ դա հաստատ ա՞, բա որ չպատասխանեք։ Թե բա հաստատ կպատասխանենք։
     Օք ջան, սպասեցինք․․․
     Այսօր, նորից զանգում եմ, 5 աշխատանքային օրն անցել ա, ասում եմ ալո, տիկին ջան, պատասխանս ի՞նչ եղավ, ասումա՝ ճիշտն ասած մենք լույս չենք ունեցել․․․
     Ասում եմ՝ մի շաբա՞թ․․․
     Թե բա մեր մատյանում գրած ա, որ ձեզ ամսի 29-ին պատասխանել են․․․
     Մեղա-մեղա, ասում եմ ամսի 1-ին ինձ ասեցիք 5 աշխատանքային օր, թե բա չէ որ չէ, պատասխանել ենք, մատյանում գրած ա!!!! Ստուգում եմ մեյլս, փնտրում եմ, չկա ու չկա։
     Զանգում եմ նորից (արդեն 3 հատիկ ավել սպիտակ մազով)։ Ասում եմ ուղարկեք պատասխանս, չի եկել։ Թե բա մենք ուղարկել ենք, բայց հեսա էլի ուղարկենք։ Ասում եմ մի հատ ստուգեք ձեր email-ում, հաստա՞տ ուղարկել եք։ Ստուգում ա․․․ ՉԵՆ ՈՒՂԱՐԿԵԼ։
     Թե բա հեսա ուղարկեմ։ Ասեցի հեռախոսը չանջատեք մինչև չուղարկեք ու չհաստատեմ, որ հասել ա․․․
     Ուղարկեց, ՀԱՍԱՎ!!!
     Ասածս ինչ ա․․․ պետռեգիստրի հետ կանոնավոր աշխատող մարդիկ, ձեզ ուժ, համբերություն, քաջ առողջություն, տոկունություն։
     Ես որ ծերացա, մինչև մի թերթ պատճեն ստացա, իիիիիիմ արև»։

| | |
2415 | 0
Facebook