Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Իրադարձություններ

«Կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել է ոչ թե Շահրամանյանը, այլ՝ Քոչարյանն ու Սարգսյանը»․ ՔՊ-ական պատգամավոր

14:30, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.
«Կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել է ոչ թե Շահրամանյանը, այլ՝ Քոչարյանն ու Սարգսյանը»․ ՔՊ-ական պատգամավոր

«Ի՞նչ ա նշանակում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հորդորեն, գործընթացներ սկսեն, որոնց արդյունքում ԼՂ-ում տեղի ունենա պալատական հեղաշրջում, ընտրված նախագահին փոխարինի նշանակովի մարդ, որի արդյունքում Քոչարյանն ու Սարգսյանը քիչ էր մնում թռչկոտեին երջանկությունից, մինչդեռ երբ ասում էինք՝ ժողովո՛ւրդ ջան, էն, ինչ անում եք, ռումբ է ԼՂ-ի տակ, մեզ ասում էին՝ դավաճան եք․ տեսանք՝ ով ա իրական դավաճանը, տեսանք՝ ով գնաց, կապիտուլյացիայի պայմանագիը ստորագրեց»,- այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ իրական կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել է ոչ թե Սամվել Շահրամանյանը, այլ Քոչարյանն ու Սարգսյանը։ «Հիմա նույն բանը․․․ այսինքն՝ կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրել, ԼՂ բանակը լուծարել, զենքերը հանձնել Ադրբեջանին, ԼՂ ԱԺ-ն լուծարել ու գալ, ՀՀ-ում ԼՂ ԱԺ նիստ անե՞լ, սա ՀՀ-ի դեմ ռումբ ա․ սա անթույլատրելի է»,- հավելել է նա։

«Կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել է ոչ թե Շահրամանյանը, այլ՝ Քոչարյանն ու Սարգսյանը»․ ՔՊ-ական պատգամավոր
| | |
4316 | 3
Facebook