Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Միջազգային

«Դա թշնամանք է Վրաստանի նկատմամբ»․ Պապուաշվիլին՝ Զուրաբիշվիլիի՝ Չեխիա կատարելիք այցի մասին

13:18, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.
«Դա թշնամանք է Վրաստանի նկատմամբ»․ Պապուաշվիլին՝ Զուրաբիշվիլիի՝ Չեխիա կատարելիք այցի մասին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեկնաբանել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Չեխիա կատարելիք այցի մասին տեղեկությունը: Պապուաշվիլին պետության ղեկավարի այդ քայլը գիտակցված և թշնամական քայլ է անվանել վրացական պետականության նկատմամբ, այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նախագահի այցը Չեխիա չի արտոնվել Վրաստանի կառավարության կողմից, ինչպես և Զուրաբիշվիլիի բոլոր արտասահմանյան այցերը՝ հաջակցություն եվրոինտեգրման արշավի շրջանակներում։
     «Սա ուղղակի թշնամանք է վրացական պետականության նկատմամբ, երբ սահմանադրական մարմնի ներկայացուցիչը ոչ թե պատահական, ոչ թե անմտորեն, այլ տեղեկացված լինելով, գիտակցաբար գործում է՝ իմանալով, որ դա Սահմանադրության խախտում է։ Սա ուղղակի հարված է Վրաստանի պետականությանը»,- ասել է Պապուաշվիլին։
     Նշվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին Պրահա կմեկնի դեկտեմբերի 11-ին:

2589 | 0
Facebook