Թուրքիան կաջակցի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե ԱՄՆ-ը հաստատի Անկարային F-16 կործանիչներ վաճառելու գործարքը, գրում է Hürriyet-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթի տեղեկություններով՝ լուրեր են շրջանառվում, որ, այն բանից հետո, երբ օրակարգում է հայտնվել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, կուլիսներում դրական արդյունքներ են գրանցվել այդ հարցի շուրջ: Կառավարական շրջանակներին մոտ կանգնած թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին հայտարարել է, որ զենքի մատակարարման «գաղտնի էմբարգոն», որը որոշ երկրներ սահմանել էին Թուրքիայի դեմ, չեղարկվել է: Ինչպես նշում է Hürriyet-ը, Թուրքիայի համար խնդիր չէ Շվեդիայի հայտին հավանություն տալը․ ամբողջ խնդիրն ԱՄՆ-ի կողմից վստահության բացակայությունն է: