Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը Զելենսկուն հրավիրել է Վաշինգթոն

09:54, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.
Բայդենը Զելենսկուն հրավիրել է Վաշինգթոն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Վաշինգթոն։ Այցը կկայանա դեկտեմբերի 12-ին, հայտնել է Սպիտակ տունը:
     «Նախագահ Բայդենը հրավիրել է Ուկրաինայի նախագահին՝ նշելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինայի ժողովրդին Ռուսաստանի ներխուժումից պաշտպանվելու հարցում: Առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի կենսական կարիքների և այս կրիտիկական պահին Միացյալ Նահանգների աջակցության հարցը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
     Ուկրաինայի նախագահի գրասենյակը հաստատել է, որ Զելենսկին Արգենտինա այցի ավարտից հետո կմեկնի ԱՄՆ։

2238 | 0
Facebook