Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լավագույն պաշտպանը պետք է լինի պաշտոնյաների քաղաքական գերությունից զերծ ուժեղ պետությունը». Թաթոյան

22:18, կիրակի, 10 դեկտեմբերի, 2023 թ.
«Լավագույն պաշտպանը պետք է լինի պաշտոնյաների քաղաքական գերությունից զերծ ուժեղ պետությունը». Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է. «Ցավոք, այս տարին «նշանավորվեց» մարդու իրավունքների ծանրագույն խախտումներով. Ադրբեջանը 9 ամսից ավելի շրջափակված պահեց մեր 120,000 հայրենակցի Արցախում, իսկ հետո էլ ենթարկեց զանգվածային ունեզրկման ու Հայրենիքից բռնի տեղահանման, զինված հարձակումներով զրկեց ապրելու իրավունքից, ենթարկեց ֆիզիկական ու հոգեկան անմարդկաին տառապանքների: Հետո սկսեց ամեն ինչ հերքել ու կեղծել: Այս ամենը տեղի ունեցավ ամբողջ աշխարհի աչքի առաջ:
     Չդադարող այս անարդարություններից քաղած գլխավոր դասը պետք է լինի գիտակցումը, որ մեր լավագույն պաշտպանը հենց մեր իսկ պետությունն է, պաշտոնյաների քաղաքական գերությունից զերծ ուժեղ պետությունը:
     Պետության ներսում պետք է լինի հարգանք իրար նկատմամբ, համերաշխություն, պատասխանատվություն արարքների հանդեպ ու հավատ սեփական ուժերի նկատմամբ:
     Պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով, երբեք չսահմանափակվել ձեռքբերածով ու չընկրկել դժվարությունների առաջ` հանուն արժանապատիվ կյանքի և իրավունքի գերկայության երկիր ունենալու համար:
     Հենց այսպիսի պետականությամբ և արժեհամակարգով է, որ մարդը կլինի պաշտպանված սեփական երկրում՝ իրավունքի գերակայության հիմնարար երաշխիքներով»:

Աղբյուրը` Արման Թաթոյան
1582 | 0
Facebook