Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրդեհ և պայթյուն` Իրանի նավթավերամշակման գործարանում

21:00, կիրակի, 10 դեկտեմբերի, 2023 թ.
Հրդեհ և պայթյուն` Իրանի նավթավերամշակման գործարանում

Իրանի Հարավային Խորասան նահանգի նավթավերամշակման գործարանում հրդեհի հետևանքով մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Հրդեհի պատճառով բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ պայթել են երեք ռեզերվուրար, որոնցում գազային կոնդենսատ է եղել։ Տեղական իշխանությունները հայտարարել են գործարանի և դրա հարակից տարածքների տարհանման մասին: Հրդեհը մարելու համար բերվել են շտապ օգնության ծառայություններ, Իրանի Կարմիր մահիկի միության, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներ։

5829 | 0
Facebook