Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման, հանված է Արցախին վերաբերող 9-րդ կետը». Վարդան Օսկանյան

20:00, կիրակի, 10 դեկտեմբերի, 2023 թ.
«Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման, հանված է Արցախին վերաբերող 9-րդ կետը». Վարդան Օսկանյան

«Սեղանի վրա այսօր կա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր: Իմ տեղեկություններով` բավական առաջ է գնացել, մոտ է ստորագրման: Մեծ հավանականությամբ` ոչ հեռու ապագայում այդ փաստաթուղթը կստորագրվի: Այդ փաստաթղթում նախկինում կար, եթե չեմ սխալվում, 9-րդ կետը, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի իրավունքների մասին: Այդ կետն այսօր հանված է: Ընդհանրապես, Արցախի մասին խոսք չկա: Եթե այս պայմանագիրն ստորագրվում է առկա բովանդակությամբ, դրանով նշանակում է, մենք փակում ենք Արցախի էջն առհասարակ: Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանի նախագահն ասաց, որ հայերը պետք է մոռանան Արցախի մասին: Ես կարծում եմ, որ դա անհնար պահանջ է: Հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ Արցախը: Դա նշանակում է` մոռանալ մեր անցյալը, մեր պատմությունը, մեր ողջ մշակութային ժառանգությունը: Արցախը հայկական հող է, երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ խորհրդային շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարում փաստացի անկախ միավոր է եղել: Պահանջել, որ հայ ժողովուրդը մոռանա Արցախն, ուղղակի անհնար է:

Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները գնում են դրան և այս փաստաթղթի ստորագրումը մոռացության է մատնում մեր հայրենիքի մի մասը:

Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը ստորագրում են ոչ թե Հայաստանի ու հայ ժողովդրի հետ, այլ ընդամենը Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հետ:

Արցախի ժողովրդի` իրենց հայրենիք ու իրենց տները վերադառնալու հարցը պետք է մաս կազմի այս պայմանագրի, եթե այս պայմանագիրն իրոք լինելու է խաղաղության պայմանագիր»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

4743 | 2
Facebook