«Այս տարին հիշվելու է Արցախի կորստով, դատարկումով, Բաքվի բանտերում հայ գերիների թվի ավելացումով, այնինչ հիմա Երևանը շողում է լույսերի մեջ»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ցավալի համեմատություներ է արել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Որքան մեր ազգային արհավիրքները մեծանում են, կորուստները շատանում են, այնքան ավելի գունեղ է զարդարվում Երևանը: Բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում մութ ու խավար է»,- նշեց դիվանագետը: