Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է РИА Новости-ն։ Զրույցը տևել է մոտ 50 րոպե։ Սա երկու առաջնորդների երկրորդ հեռախոսազրույցն է՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման սկզբից ի վեր։ Վերջին անգամ Պուտինն ու Նեթանյահուն խոսել են հոկտեմբերի կեսերին․ ՌԴ ղեկավարն ասել էր, որ խնդրի արդարացի լուծումը հնարավոր է միայն Իսրայելի հետ խաղաղ գոյակցող անկախ Պաղեստինի ստեղծմամբ։ Այսօրվա հեռախոսազրույցից մանրամասներ առայժմ հայտնի չեն։