Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին»․ Շարմազանով

15:18, կիրակի, 10 դեկտեմբերի, 2023 թ.
«Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին»․ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ տասնամյակներ անց Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին։
     1991-ի այս օրը Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն Անկախ և Ազատ Արցախի։
     1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այո ասեց անկախությանը:
     Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին:
     Արցախի անկախությանը այո է ասել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 99 տոկոսը կամ 107. 648 մարդ:
     Հայաստանի իշխանությունների սուրբ պարտականությունը պետք է լիներ ամեն գնով բանակցություններում պաշտպանել Արցախի ժողովրդի որոշումն ու հասնել դրա միջազգային ճանաչմանը, բայց Փաշինյանի ռեժիմը հանձնեց Արցախը»։

2288 | 2
Facebook