ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՌԴ ռազմական ոստիկանությունը Հայաստանում (Գյումրիի փողոցից) մարդ է ձերբակալել, ով 102-րդ ռազմաբազայի ծառայող չի և այդ ռազմաբազայում չի գտնվել։
Ներողություն, մենք հաստա՞տ անկախ պետություն ենք։ Ո՞նց կարող է մեր դատաիրավական համակարգը թույլ տալ, որ օտարերկրյա ուժայինները Հայաստանում փողոցից մարդ ձերբակալեն։
Եթե Հայաստանը, որպես պետություն, ոչինչ չձեռնարկի իր պետության տարածքում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից անձին առևանգելու դեպքի մասով, ապա ի՞նչ անկախության մասին ենք մենք խոսում»։