Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Ա՛յ ***, Հայրենիքը քո և քո տիրոջ համար միշտ էլ անշարժ գույք է եղել»․ Տարոն Ղազարյան

14:24, կիրակի, 10 դեկտեմբերի, 2023 թ.
«Ա՛յ ***, Հայրենիքը քո և քո տիրոջ համար միշտ էլ անշարժ գույք է եղել»․ Տարոն Ղազարյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Տարոն Ղազարյանի գրառումը․ «Թրքահպատակ կառավարությունում մի պաշտոնյա կա՝ չախոյան տարոն անունով:
     ՀՀ քաղաքացիների հարկերից աշխատավարձ է ստանում բացառապես կեղծիք տարածելու, մարդկանց մոլորեցնելու և թուրքական պրոպագանդա անելու համար:
     Հիմա էլ գլուխ է գովում, որ թուրքերի հետ ուղիղ են բանակցում՝ ասելով անշարժ կամ շարժական գույք ձեռք բերելուց կամ վաճառելուց շահեկան է առանց բրոկերի գործարքը:
     Այ թուրքի հարճ, Հայրենիքը քո և քո տիրոջ համար միշտ էլ անշարժ գույք է եղել, որը միջնորդով կամ առանց միջորդի դուք ծախել եք թուրքերին:
     Օկուպացված Արցախ, 5000-ից ավելի զոհեր, 150 000 անտուն և անգերեզման ընտանիք, գերիներ Բաքվի բանտերում, Ադրբեջանի զորքերը ՀՀ տարածքում:
     Սա է ձեր իշխանության ամփոփ պատկերը:
     Լռե՛ք, պապանձվե՛ք, վեր ընկե՛ք տեղներդ և սպասեք հատուցման օրվան, միևնույն է՝ չեք մարսելու»։

Աղբյուրը` Տարոն Ղազարյան
4491 | 0
Facebook