Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավարտին է մոտենում Արսեն Միրիջանյանի նկատմամբ դատավարությունը։ Վաղը՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում պաշտպանական ճառով։
Այս գործի առանձնահատկությունն այն է, որ դատախազությունը «հնարել է» քրեական օրենսգրքով չնախատեսված նոր հանցակազմ, այն է՝ «վարչապետին պարտադրելը», և այն մեղսագրել է վստահորդիս։ Ըստ մեղադրանքի՝ վստահորդս վարչապետին «պարտադրել է» հրաժարական տալ՝ 44-օրյա պատերազմում նրա պատճառով մեր կրած ծանր պարտության համար։
Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, և հիմա նրան նախկին քրօր 301.1 հոդվածով դատում են պարտության թիվ մեկ պատասխանատուին հրաժարական տալու «պարտադրանքի» համար»։