Աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հետ։
Դեկտեմբերի 10-ին կայանալիք երդմանակալության հանդիսավոր արարողությունից առաջ, Խավիեր Միլեյի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումն առաջինն է Արգենտինայի ընտրված նախագահի հանդիպումների շարքում։
«Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ, ես եղել եմ Հայաստանում և ծանոթ եմ Հայաստանին, վստահ եմ, որ մենք ավելի կխորացնենք ու սերտացնենք մեր հարաբերությունները»,- նշել է Արգենտինայի ընտրված նախագահը:
Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը Խավիեր Միլեյին իր և ՀՀ վարչապետի անունից հրավիրել է Հայաստան, ինչին ի պատասխան Արգենտինայի ընտրված նախագահը նշել է, որ սիրով կայցելի Երևան հնարավորության դեպքում և այդ կերպ առավել նպաստելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։