Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ Փաշինյանն այդ մասին ինչո՞ւ չէր ասում 2018-ին»․ Ոսկան Սարգսյան

16:48, կիրակի, 10 դեկտեմբերի, 2023 թ.
«Նիկոլ Փաշինյանն այդ մասին ինչո՞ւ չէր ասում 2018-ին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում: Այս մասին դեկտեմբերի 9-ին Իջևանում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող խմբի նիստին ասել է ՔՊ վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
     «Բանակցային այն իրավիճակում, որ մենք ժառանգել ենք, առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումը: Ես սրա մասին առաջին անգամ շատ զգույշ խոսել եմ քննիչ հանձնաժողովում իմ ելույթի ժամանակ, երկրորդ անգամ ավելի բաց խոսել եմ վերջերս քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ: Եւ կարող եմ ավելի ազատ խոսել հիմա, ցավոք, ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո»,- ասել է Փաշինյանը:
     Փաշինյանը նշում է, որ այս թեմայով չի խոսվել, քանի որ եթե խոսեին, պետք է ժողովրդին ասեին, որ 30 տարի շարունակ անիմաստ են ռեսուրսները վատնվել մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր:
     2018թ․ մայիսին վարչապետ ընտրվելով նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ թավշյա հեղափոխությամբ Արցախի միջազգային ճանաչման համար նախադրյալներ են ստեղծվել; Դրանից 2 տարի հետո՝ 2020-ի մայիսի 21-ին նա հայտարարեց հետևյալը. «...ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը»»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3180 | 0
Facebook