Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զինտեխնիկա հանձնողները խոսում են նախկինում գնված սպառազինության տարեթվերից»․ Տ․ Աբրահամյան

12:48, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ.
«Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զինտեխնիկա հանձնողները խոսում են նախկինում գնված սպառազինության տարեթվերից»․ Տ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իշխանությունը հետևողականորեն աշխատում է իր տխմարագույն հայտարարություններով դաշտը լցնել:
     Հատկապես բանակի ու սպառազինության բլոկով դաշտ են նետվում թեմաներ, որոնք քաղաքական և բարոյական իրավունքն էլ չունեն և հաճախ դրանք հնչեցնում են անձինք, ովքեր զինվորական համազգեստ միայն հեռուստացույցով են տեսել:
     Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հասնող զենք, զինամթերք, տեխնիկա հանձնողները խոսում են նախորդ շրջափուլերում գնված սպառազինության տարեթվերից ու որակից:
     Ենթադրաբար մեծ լարվածությամբ այս թեմաներին հետևում են պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը, ովքեր հերթական անգամ լսելով գործող իշխանական դեմքերի` 2018-ից առաջ գործածված «80-ականների զենքերի» թեման, վստահաբար հիշում են, որ այսօր բանակում 50-60-ականների զինատեսակներ են կիրառվում:
     Անշուշտ կան 70-80-ականների զինատեսակներ, հատկապես հրետանային միջոցների մասին է խոսքը, որն այսօրվա ԳՇ-ն, հնարավորության դեպքում միանշանակ ցանկություն կհայտներ գնելու, ավելին` դրանք խիստ անհրաժեշտություն են նաև այսօրվա բանակի համար:
     Սերժ Սարգսյանի` 80-ականների զենքերով կռիվ անելու և հաղթելու հայտարարությանը շատերն են այս 7 տարիների ընթացքում արձագանքել/մեկնաբանել, բայց շատ քչերն են խորությամբ հասկացել, թե ինչի դա ասվեց ու ինչ իրական ուղերձներ էր այն պարունակում»։

3130 | 0
Facebook