Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանի քավոր-մարզպետը ճիշտ չի ասում. արցախցիներին վառելափայտ չեն տվել». Ոսկան Սարգսյան

02:06, կիրակի, 10 դեկտեմբերի, 2023 թ.
«Փաշինյանի քավոր-մարզպետը ճիշտ չի ասում. արցախցիներին վառելափայտ չեն տվել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ճիշտ չի ասում, Արցախից բռնագաղթածները ձմռան վառելափայտի խնդիր ունեն.

Տավուշում հաստատվել է Արցախից բռնագաղթած 780 ընտանիք՝ 2970 անձ։ Նրանցից շատերը ներկայումս ձմռան վառելափայտի խնդիր ունեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին գրավոր հարցրել եմ, թե մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների համար ինչպե՞ս է լուծվել ձմռան վառելափայտի խնդիրը, մարզի 4 անտառտնտեսությունները ընդհանուր առմամբ որքա՞ն վառելափայտ են տվել նրանց, ի՞նչ հիմունքներով։: Մարզպետարանից ստացված պատասխանն անորոշ է, տրված վառելափայտի քանակի մասին տվյալներ չպարունակող, այնտեղ նշված է. «Տավուշի մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին, ըստ իրենց դիմումների, անտառտնտեսությունների կողմից տրամադրվել ու տրամադրվում է թափուկներից անվճար վառելափայտ»։
     Արցախից բռնագաղթած, Տավուշի մարզում հաստատված շատ ընտանիքներ լրագրողիս ասացին որ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշ մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը ճիշտ չի ասում, բռնագաղթածների մեծ մասը Տավուշի մարզում թափուկների տեսքով անվճար վառելափայտ չի ստացել։ Լրագրողիս մասնագիտական պարտքն եմ համարում մինչև վերջ հետամուտ լինել այդ խնդրի լուծմանը»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
| | |
2406 | 0
Facebook