ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Ադրբեջանցիներից ի՞նչ ենք ուզում, երբ հայկական մշակութային արժեք են փչացնում, ավիրում, ասենք՝ սրանք ինչո՞վ են պակաս։ Վանդալիզմը սեռ, տարիք, ազգություն չի ճանաչում։ Տեղական վանդալներն էլ բացառություն չէին կարող կազմել։ Ի՞նչ սպասես 5000 ու ավելի հոգու գլուխ կերած, շարասյունով հղի կնոջը սպանած ու պատիժ չտեսած չտեսներից։
Է՜հ, պապ ջան, կիմանայի՞ր երբևէ, որ մի օր աչքիդ առաջ ու վերահսկողությամբդ սարքված շենքերն էս օրը կգցեն»։