ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր 15:00-ին ես կրկին լինելու են Մաշտոցի պուրակում՝ Զանգ շարժման հավաքին։ Ես գիտեմ Ալիևի ծավալապաշտապան նպատակների մասին ու գիտեմ, որ Փաշինյանի թուլամորթությունը, պայքարի ու դիմադրության անկարողությունը մեզ համար դարձել է իրական սպառնալիք։ Մնացածը ինձ համար հեքիաթների ժանրից են։ Իմանալ հակառակորդի պլանները ու ոչինչ չանել դրանք խափանելու համար, մեղմ ասած՝ նորմալ չի։
Հնարավոր վտանգավոր զարգացումները կանխել է պետք, ոչ թե սպասել մի վատ բան լինի, հետո ասենք, բայց դա կանխատեսելի էր չէ՞․․․»։