Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պատգամավորներն արձակուրդ չեն գնա. «Ժողովուրդ»

09:48, շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ.
Պատգամավորներն արձակուրդ չեն գնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկ ավարտեց իր աշխատանքները, սակայն ԱԺ պատգամավորները դեռ արձակուրդի չեն մեկնի: Նրանց համար մինչև տարեվերջ աշխատանքային կլինի:
     Մեր տեղեկություններով՝ այս ամիս դեռ 1-2 արտահերթ նիստեր են սպասվում, քանի որ օրենքի նախագծեր կան քննարկելու: Բացի այս, ՔՊ-ն դեռ վարչության և նախաձեռնող խմբի նիստեր պետք է անի. ուստի իշխանական պատգամավորներին ասվել է՝ քաղաքից չհեռանան, չկորչեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում գան նիստերի:

Այսպիսով՝ պատգամավորների մոտ մինչև Ամանոր դեռ թեժ աշխատանքային է լինելու»։

2301 | 0
Facebook