ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ադրբեջանը 3 տարի մեր զինծառայողներին գերության մեջ պահելուց, հետո մարդասպան դիվերսանտների հետ փոխանակելուց հետո տարբեր դերակատարների կողմից խրախուսանքի խոսքեր է ստանում։
Դա այն դեպքում, երբ նոյեմբերի 9֊ի հայտարարությամբ Ալիևը պարտավոր էր ետ վերադարձնել մեր գերիներին։ Փոխանակումն էլ տեղի չի ունեցել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։
Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ։
Սա ցույց է տալիս, թե ինչպես է բռնապետը իր հակամարդկային քայլերը կարողանում մատուցել «մարդասիրության» և «կառուցողականության» շղարշի ներքո։