Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Միջազգային

«Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա

14:24, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ.
«Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Զախարովա

Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման մասին պայմանավորվածությունը։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր տանում ձերբակալված անձանց փոխանակման գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դա նպաստում է փոխվստահության ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղման գործում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների հունով: Ռուսական կողմը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղ պայմանագրի կնքմանն ու քաղաքացիական հասարակության գծով շփումներին»,- ասվում է Զախարովայի հայտարարության մեջ:

8465 | 0
Facebook