Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկո՛լ, ինչո՞ւ ես ստում». Էդուարդ Շարմազանով

16:36, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ.
«Նիկո՛լ, ինչո՞ւ ես ստում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Երբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցի *****իստի արտահանձնումը մարդասիրություն ու բարի կամքի ժեստ համարվում։

Նիկոլ, ինչո՞ւ ես ստում։ Ասում ես՝ «մարդասիրության արժեքներից դրդված և որպես բարի կամքի ժեստ, Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի», բայց չես նշում, որ ադրբեջանցի երկու զինվորներից մեկը հայասպան դիվերսանտ է։

Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում ՀՀ մուտք գործած դիվերսանտներին, որից մեկը ցմահ ազատազրկման դատապարտված և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին սպանած Հուսեյն Ախունդովն է։

Նշեմ, որ ՀՀ տարածք ներխուժած և ԶՄՊԿ-ի պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվել է։

Դեկտեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման:

Միակ սփոփանքը մեր 32 հայ տղաների վերադարձն է Հայաստան»:

| | |
3537 | 0
Facebook