Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ընդամենը երեկ էի գրել, թե ինչպես է Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին «հերոսացնելու» իր իսկ քարոզչամեքենան, և ահա արդեն վերջինիս քարոզչամիջոցներով տարածվում է Հայաստանի տարածքում խաղաղ բնակիչ սպանած և ազատ արձակված՝ ադրբեջանցի մարդասպան հրոսակի մորն այցելած ինչ-որ բաշիբոզուկի նկարած տեսանյութը։
Դրանում վերջինս խնդրելով Աստծուն, որ պահպանի իր սիրելի ղեկավարին նաև հատկապես շեշտում է, որ այս բարբարոսը «Ռամիլ Սաֆարովին բերող նախագահ է»։
Սրանց «հերոսներին» նայեք և կհասկանաք, թե ինչ վարչախմբի հետ գործ ունենք՝ մարդասպաններ ազատողների և դրանց հերոսացնողների հետ»: