Փենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն սպառնացել է քոնգրեսականներին՝ «Ռուսաստանի դեմ պատերազմելու ուղարկել նրանց հարազատներին»:
Այս մասին X սոցցանցում հայտնել է լրագրող Թաքեր Քարլսոնը:
«Մենք ձեր հարազատներին կուղարկենք Ռուսաստանի դեմ պատերազմելու»,- Օսթինի խոսքը մեջբերում է լրագրողը:
Թաքերի խոսքով՝ քոնգրեսականներին ստիպում են ընտրություն կատարել մտերիմների կյանքի և ուկրաինացի օլիգարխներին հովանավորելու միջև:
Ապրիլի 24-ին հեռուստահաղորդավար Թաքեր Քարլսոնը հեռացվել է Fox News-ից՝ 14 տարի աշխատելուց հետո: Դրանից հետո նա իր սեփական շոուն է սկսել Twitter-ում: