ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Դեռևս ամիսներ առաջ բարձրաձայնել, գրություններով դիմել էի Արդարադատության նախարարությանը՝ կապված ՔԿՀ-ներում հանձնուք փոխանցելու դժվարությունների հետ։
Բազմաթիվ քաղաքացիներ մինչ այս պահը ահազանգում են, որ ժամերով, երբեմն՝ օրերով, չեն կարողանում փոխանցել հանձնուքը ՔԿՀ-ում գտնվող իրենց հարազատին»: