ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «ՔՊ-ն բոլոր պաշտոններում ցանկանում է ունենալ իր թեկնածուին, էլ ինչպե՞ս է լինում բռնատիրությունը։ Նրանց միայն չի հաջողվել դեռ Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխել։
Անգամ դռնապաններին են իրենց հավատարիմներին նշանակում, նշանակում են մարդկանց, որոնք իրենցից տարբերվող կարծիք չեն կարող ունենալ։
Լուրեր եմ ստանում, որ մարզերում բռնաճնշումները հասել են աբսուրդային մակարդակի նաև դպրոցներում, մանկապարտեզներում։
Այս իշխանությունները ավելի գլոբալ արհավիրքի առաջ են մեզ կանգնեցնելու։
Հայաստանի լինելիությունը հարցականի տակ է»: