Ալավերդիում այսօր տեղի է ունեցել նորընտիր համայնքապետ, ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանի երդմնակալությունը։ Ղումաշյանը քաղաքապետ դարձավ երկու օր առաջ՝ վիճահարույց ընտրություններով։ Նախկին համայնքապետ, ընդդիմադիր Արկադի Թամազյանը քվեարկությունն անօրինական էր համարել՝ դիմելով դատարան:
Վաղ առավոտից ոստիկանության մեծաթիվ զորքեր են հավաքվել համայնքապետարանի բակում ու շենքում: