«Կարծում եմ՝ Ադրբեջանն իր հաշվարկներն ունի, նախ՝ ճնշումները վաղուց կային, Ադրբեջանը հիմա փորձում է մեղմել այդ ճնշումները ու երկրորդ, փորձում է ասել՝ ճիշտը երկկողմ բանակցություններն են: Իր թիվ մեկ նպատակը բանակցային ստեղծված փակուղային վիճակն իր առաջարկած դաշտ տեղափոխելն է»,- ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի տարածած հայտարարությանը: Հարցին՝ մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կանխատեսո՞ւմ եք, ասել է՝ «ինչ-որ անորոշ ձևակերպումներով չեմ բացառում»: