ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությանը, խաղաղության պայմանագրին, ղեկավարների մակարդակով հնարավոր հանդիպմանը: Նա նշեց, որ շտապում է՝ հորդորելով հետևել ԱԳՆ հաղորդագրություններին: