Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը որևէ կերպ սահմանում է սփյուռքահայ եզրույթը». Խաչատրյանը՝ Մկրտչյանին

11:36, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ.
«Արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը որևէ կերպ սահմանում է սփյուռքահայ եզրույթը». Խաչատրյանը՝ Մկրտչյանին

«Իմ հարցը չի վերաբերում այս օրինագծին, բայց վերաբերում է օրակարգում ընդգկիրված մեկ յալ հարցի: Արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը որևէ կերպ սահմանում է սփյուռքահայ եզրույթը»,- «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ, դիմելով Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին, հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Հստակ պատասխան չեմ կարող տալ, կարող է ինչ-որ ակտում ինչ-որ ձևակերպում մեջբերեք... հարցն անհասկանալի է»,- ասաց փոխնախարարը: Խաչատրյանն արձագանքեց. «Եթե մի 45 րոպե մնաք, էդ նույն հարցը մյուս զեկուցողին կտամ, որովհետև ինձ մոտ էլ այդ հարցն առաջացել է՝ ինչպես ձեզ մոտ»:

| | |
1243 | 0
Facebook