Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Թուրքիայի ԱԳՆ

11:48, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ.
«Ողջունում ենք Երևանի և Բաքվի որոշումը». Թուրքիայի ԱԳՆ

Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունմանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված որոշ կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումը, որոնց մասին հայտարարվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարության մեջ, և աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ քայլերի ընդունման քննարկումը շարունակելու որոշմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

| | |
3064 | 1
Facebook