ԵՄ-ը ողջունում է կալանավորվածներին փոխադարձ ազատ արձակելու մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մենք համաձայն ենք, որ կա պատմական հնարավորություն՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար, և մենք հանձնառու ենք՝ աջակցելու այդ ջանքերին»,- գրել է նա: