Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս փորձագետը՝ Երևանի և Բաքվի համատեղ հայտարարության կարևորության մասին

17:24, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ.
Ռուս փորձագետը՝ Երևանի և Բաքվի համատեղ հայտարարության կարևորության մասին

Երեկ Բաքուն և Երևանը հայտնել են երկու երկրների զինծառայողների ազատ արձակման մասին: Այն քայլ է դեպի խաղաղության համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «ԻՄԷՄՕ» հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան հատվածի ղեկավար Վադիմ Մուխանովը։

«Այս ամենը տեղավորվում է այն հռչակագրերի մեջ, որոնք ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Մասնավորապես, Հայաստանի վարչապետն ասում է, որ իրենք մոտ են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Մյուս կողմից, ադրբեջանական կողմը բազմիցս ասել է, որ ցանկանում է համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ: Հասկանալի է, որ դա հենց այդ փաստաթղթին ընդառաջ քայլ է: Սահմանազատումն ու սահմանագծումը հաջորդ քայլը կլինեն համաձայնագրի ստորագրումից հետո»,-ասել է Մուխանովը:

| | |
4168 | 0
Facebook