Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ողջունում ենք զինծառայողների փոխանակման մասին Երևանի ու Բաքվի հայտարարությունը». Պետդեպ

10:18, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ.
«Ողջունում ենք զինծառայողների փոխանակման մասին Երևանի ու Բաքվի հայտարարությունը». Պետդեպ

Ողջունում ենք զինծառայողների փոխանակման մասին Երևանի և Բաքվի հայտարարությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը հայտարարել է 32 հայ, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման մասին:

«Կողմերն աշխատում են հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, և ԱՄՆ-ը շարունակում է աջակցել այդ գործընթացին»,- հայտարարել է Միլերը:

| | |
1899 | 0
Facebook