Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Բայց պատմաբանի ի՞նչ գործն է, որ պատմության դասագիրք գրի։
Պատմաբանն ամենավերջին մասնագիտությունն է, որը կարող է մասնակցի դասագրքի կազմմանն, այն էլ սրբագրիչի հետ միասին, որ տարեթվեր ու ամսաթվեր ճշտի։
Պատմության դասագրքերը երկրի կարևորագույն տեքստերից են, սահմանադրության կարևորությամբ ու այն ոչ թե անցյալն է նկարագրում, այլ ապագան է կառուցում։
Պատմության դասագրքի կազմման վրա առաջին հերթին պետք է աշխատեն քաղաքագետները, սոցիոլոգները, մշակութաբանները, միջազգայնագետներն, ուսուցիչներն ու, ամենավերջում, մեկ-երկու պատմաբան` սրբագրիչի կարգավիճակով։ Ու դա գրողները պետք է հենվեն ազգային ռազմավարության վրա, առաջիկա 50 տարվա կտրվածքով։
Միայն Հայաստանի նման անհույս երկրում են պատմաբանները դասագիրք գրում»։