Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.

Համացանց

«Երկրաշարժի արդյունքում 25000 մարդ զոհվեց, առ այսօր որևէ քրեական գործ հարուցված չէ». Կարեն Հեքիմյան

19:48, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ.
«Երկրաշարժի արդյունքում 25000 մարդ զոհվեց, առ այսօր որևէ քրեական գործ հարուցված չէ». Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «1988 թ դեկտեմբերի 7-ին Գյումրիում մարդկանց մեծ մասը զոհվել է 1970-80-ականներին կառուցված 9 հարկանի պանելային շենքերի փլուզման արդյունքում:
     Ըստ հանրամատչելի աղբյուրների, այդօրինակ շենքերը ԽՍՀՄ-ում սկսել են կառուցել անցյալ դարի 70-ականների սկզբից:
     Այդ ժամանակահատվածում ՀԽՍՀ-ն ղեկավարում էին`
     Անտոն Երվանդի Քոչինյան (1966-1974),
     Կարեն Սերոբի Դեմիրճյան (1974-1988):
     Այդ ժամանակահատվածում ԽՍՀՄ-ը ղեկավարում էին`
     Լեոնիդ Բրեժնև (1964-1982),
     Յուրի Անդրոպով (1982-1984),
     Կոնստանտին Չերնենկո (1984-1985),
     Միխայիլ Գորբաչով (1985-1991):
     Երկրաշարժի արդյունքում 25000 մարդ զոհվեց, 514000-ը մնացին անտուն:
     Առ այսօր որևէ քրեական գործ հարուցված չէ:
     Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում տեղադրված են Կարեն Դեմիրճյանի և Անտոն Քոչինյանի արձաններն ու կիսանդրիները, վերջիններիս անուններով անվանակոչվել են փողոցներ, հանրային նշանակության վայրեր և օբյեկտներ»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
1930 | 0
Facebook