Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Ռուսաստանն այլևս «երկիր-բենզալցակայան» չէ». Պուտին

18:54, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ.
«Ռուսաստանն այլևս «երկիր-բենզալցակայան» չէ». Պուտին

Ռուսաստանն այլևս «երկիր-բենզալցակայան» չէ և տնտեսական աճով գերազանցում է եվրոպական մյուս երկրներին։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
     Նրա խոսքով, 2023 թվականի առաջին 10 ամիսներին Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է 3,2%-ով, իսկ տարեվերջին այն կարող է աճել 3,5%-ով։ «Այսօր այն արդեն ավելի բարձր է, քան արևմտյան պատժամիջոցների հարձակումից առաջ էր»,- ընդգծել է Պուտինը։

Նա նաև նշել է, որ ոչ ռեսուրսային ոլորտները, մասնավորապես՝ արտադրությունը, տրանսպորտը և նյութատեխնիկական ապահովումը, գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում տնտեսական աճի կառուցվածքում։ 2023 թվականի երկրորդ եռամսյակում դրանք կազմել են տնտեսական աճի 54%-ը, ևս 44%-ը բաժին է ընկել առևտրին, սննդի և այլ ծառայություններին: «Եվ միայն 2%-ը, ուզում եմ ընդգծել, ընդամենը 2%-ն է կազմել հանքարդյունաբերությունը։ Հիմա թող ինչ-որ մեկն ասի, որ Ռուսաստանը գազալցակայան է, ինչպես բոլորովին վերջերս փորձեցին ասել դրա մասին»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ ամերիկյան WSJ հրատարակությունը գրել էր, որ ռուսական տնտեսությունը բավականին կայուն է և «խուսափել է փլուզումից»` չնայած Արևմուտքի պատժամիջոցներին։

6654 | 0
Facebook