Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ժամանել է Մոսկվա: Նա բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է ԻԻՀ դեսպան Ղազեմ Ջալալին՝ X սոցիալական ցանցում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտինն ու Ռաիսին նախ բանակցություններ կանցկացնեն պատվիրակությունների անդամների ներկայությամբ, որից հետո կշփվեն աշխատանքային ճաշի ձևաչափով:
Ավելի վաղ Ռաիսին հայտնել է, որ Մոսկվայում կքննարկի պաղեստինյան հարցը, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը: