Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«35 տարի անց դեռ կան թաղամասեր, որտեղ ավերը մնացել է». Զառա Արամյան

17:18, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ.
«35 տարի անց դեռ կան թաղամասեր, որտեղ ավերը մնացել է». Զառա Արամյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ իմացանք, որ սարսափելի երկրաշարժ է եղել և ոչ մի կապի միջոց չի գործում, արագ հավաքվեցինք ու մեծ պայուսակի մեջ տաք շորեր, պահածոյացված մթերքներ լցված, հասանք Գյումրի....
     Այ սարսափելին այնտեղ էր... երբեք հիշողությունիցս չջնջվող տեսարաններ... հենց մեր աչքերի դիմաց փլվող շենքեր (դեռ կային այդպիսիք) և սահմռկեցուցիչ լացի և որոնման ձայներ...
     Էտ հետո, մի քանի օր հետո, սուքը սառեց, դարձավ լուռ, զուսպ, կոկորդում խեխտված...
     Ամեն անգամ, երբ լինում եմ Սպիտակում, Գյումրիում, ակամայից այդ տեսարանները գալիս են աչքերիս առաջ...
     Ու, արդեն 35 տարի անց, դեռ կան թաղամասեր, փողոցներ, որտեղ ավերը նույն կերպ մնացել է...
     Սա ամենաանհասկանալին է...
     Գյումրեցու քաղցր բարբառը, տոկունության և համբերության շնորհը, հումորի զգացումը և ջերմ աչքերը ինձ դարձրել են իրենց սիրահարը...
     Ընկերներիս մեջ բոլոր գյումրեցիքին, բոլոր «տո, ծո, իսանն ուրդից կեղնի»-ներին գրկում եմ ու համբուրում...»:

Աղբյուրը` Զառա Արամյան
| | |
2088 | 1
Facebook