Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի ձգտում անդամակցել ԵՄ-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ադրբեջանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ԵՄ-ին անդամակցելու նպատակ չկա: Դա պրագմատիկ մոտեցում է, քանի որ մեզ երբեք այնտեղ չեն ընդունի, և պատճառները հասկանալի են: Եթե Թուրքիան գրեթե կես դար սպասում է իր հերթին, ապա ինչո՞ւ Ադրբեջանը պետք է թակի այդ դուռը: Այնպես որ, մեր բարեկամները կարող են հանգիստ շունչ քաշել. մենք չենք պատրաստվում մտնել ձեր եվրոընտանիք»,- ասել է Ալիևը: