Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2020-2023թթ. պատգամավորների նկատմամբ հարուցվել է 18 վարույթ». Նարինե Ավետիսյանն անուններ հնչեցրեց

15:18, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ.
«2020-2023թթ. պատգամավորների նկատմամբ հարուցվել է 18 վարույթ». Նարինե Ավետիսյանն անուններ հնչեցրեց

Կոռուցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Նարինե Ավետիսյանը հայտնեց, որ 2020-2023թթ. հանձնաժողովի հարուցած բոլոր տեսակի վարույթների թիվը կազմել է 18: «Սրանք՝ շահերի բախում, անհամատեղելիություն և այլն, դրանք են: Եղել է ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ կապված վարույթ: 2021-ին՝ 5 պատգամավորի հետ կապված անհամատեղելիության մշտադիտարկման շրջանակում հարուցված վարույթ, նրանք են՝ Հայկ Սարգսյան, Անի Սամսոնյան, Արսեն Միխայլով, Հակոբ Սիմիդյան, Վահե Ղալումյան: 2022-ին՝ 3 վարույթ՝ Վահե Ղալումյան, Արթուր Մանուկյան, Հայկ Գևորգյան: Վարչական իրավախախտումների վերաբերյալ 2023-ին ունեցել ենք Էդուարդ Աղաջանյանի հետ կապված վարույթ: 2020-ի վարույթը եղել է Գ. Ծառուկյանի հետ կապված, 2023-ին ունեցել ենք՝ Աննա Գրիգորյան, Խաչատուր Սուքիասյան, Գեղամ Նազարյան, Էդուարդ Աղաջանյան, Գուրգեն Արսենյան, Արմեն Չարչյան, ընդ որում, Չարչյանի հետ կապված ունեցել ենք երկու վարույթ»,- հայտարարեց թեկնածուն:

2009 | 0
Facebook