Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Ալավերդի համայնքում իշխանությունները հանցագործություն են կատարել». Բորիս Մուրազի

03:06, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ.
«Ալավերդի համայնքում իշխանությունները հանցագործություն են կատարել». Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան գրառումը.

«Օրերս Ալավերդի խոշորացված համայնքում ոստիկանական տեռորով իշխանությունները խլեցին համայնքի ղեկավարի պաշտոնը «Ապրելու երկիր» կուսակցությունից։ Այն որ իշխանությունների արածը հանցագործություն է, քննարկման ենթակա չէ, բայց ուզում եմ հիշեցնել, որ երկու տարի առաջ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների շնորհիվ իշխանությունները կարողացան Մամիկոն Ասլանյանից գողացված պաշտոնը նվիրել Արկադի Փելեշյանին; Դուք կարող եք ասել, թե այդ գործընթացի մասնակից ավագանիները դուրս էին եկել կուսակցությունից, իսկ ես կասեմ, որ դա ձևական էր, քանի որ նրանք 2023 թվականին մասնակցում էին Մանե Թանդիլյանի քարոզարշավին։ Ալավերդի համայնքում իշխանությունները հանցագործություն են կատարել»:

Աղբյուրը` Բորիս Մուրազի
2636 | 1
Facebook