«Ինձ հետ համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը ներկայացված են ու հասանելի, ավելի՛ն, դրանք վերլուծված են հանձնաժողովի կողմից»,- ԱԺ-ում՝ եզրափակիչ ելույթում, հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանը՝ արձագանքելով ՔՊ-ականների ելույթներին: Անդրադառնալով Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ թեկնածուն նշեց. «Պարո՛ն Թորոսյան, դուք իմ հերոսը չեք ու երբեք չեք էլ կարող դառնալ, բայց առաջարկում եմ՝ շահերի բախման մասին խոսելիս, պատասխանել՝ ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը, որպես Առողջապահության նախարար ձեր պաշտոնավարման ընթացքում, ո՞նց է եղել, որ պայմանագրի արժեքը մեծացրել է՝ դարձնելով մինչև 350 մլն-ից ավելի»,- հավելեց Հարությունյանը: