Բրյանսկում 8-րդ դասարանի աշակերտուհին հրաձգություն է կազմակերպել, այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով օպերատիվ ծառայություններին:
«Ութերորդ դասարանի աշակերտուհին հրազեն է տարել դպրոց, մի քանի անգամ կրակել: Երկու մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել»,- հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ականատեսներն ու գործակալության աղբյուրը պատմում են, որ աշակերտուհին վիրավորել է չորս տղաների, ապա ինքնասպան եղել: