Վայոց ձորի մարզպետն ազատվեց պաշտոնից. նրան կփոխարինի Կոլյա Միքայելյանը
12:06, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ,
Արարատ Գրիգորյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ, Կոլյա Միքայելյանը նշանակվեց այդ պաշտոնում: Միքայելյանը մինչ այս զբաղեցնում էր ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետի պաշտոնը։