Կիևը Վաշինգթոնին է ներկայացրել անհրաժեշտ սպառազինությունների ցանկը, այդ թվում՝ F/A-18 Hornet կործանիչներ, Apache հարվածային ուղղաթիռներ և այլ զինատեսակներ, գրում է Reuters-ը:
Գործակալության՝ ցուցակին ծանոթ աղբյուրների տվյալներով, ներառված են Abrams տանկեր և 155 միլիմետրանոց հրետանի, անօդաչու սարքեր և մեծ հեռահարության ATACMS հրթիռներ: Ցուցակում կան նաև մի քանի նոր կետեր, այդ թվում՝ Boeing-ի արտադրության C-17 Globemaster տրանսպորտային ինքնաթիռներ և Lockheed Martin-ի արտադրության C-130 Super Hercules, ինչպես նաև՝ Apache և Black Hawk հարվածային ուղղաթիռներ: