Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարծում եմ՝ դուք չեք ընտրվի». Դանիելյանը՝ Հարությունյանին

10:54, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ.
«Կարծում եմ՝ դուք չեք ընտրվի». Դանիելյանը՝ Հարությունյանին

«Տիկին Հարությունյան, կարծում եմ՝ դուք չեք ընտրվի»,- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դիմելով հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանին, հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Երեկ ամբողջ օրն այստեղ լսեցինք երկու բան, մեկը, որ արտահոսք է տեղի ունեցել նիստից, որը մտահոգում էր իշխող խմբակցությանը, մյուսն էլ ձեր հայտարարագրի հարցն էր: Կարծում եմ՝ ավելի լուրջ ու խորքային խնդիրներ ունենք, որ պետք է այս ամբիոնն օգտագործենք դրա համար, խոսենք այն արատավոր երևույթներից, որ տեղի են ունեցել անցած տարիների ընթացքում՝ ոչ միայն ձեր իշխանության 6 տարիներին, այլև անկախության ամբողջ շրջանում, յուրայիններին՝ ամեն ինչ, ընդդիմադիրներին՝ ոչինչ սկզբունքով»,- հավելել է պատգամավորը:

1807 | 1
Facebook