Ինչո՞ւ էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ-ն վերջապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի կամ կտապալի ընտրությունը: Թեկնածուները երկուսն են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրվել են: Իսկ ի՞նչ է ընկած ՔՊ-ականների այս անբարեհաճ վերաբերմունքի հիմքում. մեզ հաջողվեց պարզել, որ իշխանականները համարում են, թե Հայկուհի Հարությունյանն իրենց վերահսկողությունից դուրս է: Նախ՝ ՔՊ-ականներին բարկացրել է Հայկուհի Հարությունյանի այն բացահայտումը, որ հայտարարագրերի, պաշտոնի անհամատեղելիության և շահերի բախման մասերով ՔՊ խմբակցության 25 պատգամավոր է անցել: Բացի այս, ՔՊ-ականները վրդովվել են նաև նրանից, որ վերջերս մամուլում Հայկուհի Հարությունյանի հետ թեժ քննարկումից մանրամասներ են հայտնվել, ինչպես նաև ԵՄ-Հայաստան քաղհասարակություն պլատֆորմը կոշտ հայտարարություն էր տարածել: Ահա այս պատճառով էլ ՔՊ-ականները որոշել են «պատժել» Հայկուհի Հարությունյանին: Նկատենք, որ երեկ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ ագրեսիվ-հարձակողական էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սա էլ, թերեւս, իր պատճառն ուներ. ԱԺ նախագահը ցանկանում է իր խորհրդական Հովհաննես Նալբանդյանին դարձնել ԿԿ հանձնաժողովի նախագահ»: Մանրամասները՝ թերթի համարում: |